Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա

Ի՞նչ ենք շնչում

Ի՞նչ ենք շնչում

Ավելացել են շնչուղիների եւ ալերգիկ հիվանդությունները 21—րդ դարում, որը բնորոշվում է որպես ինֆորմացիոն կամ պոստինսդուստրիալ դարաշրջան, դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց ժամանակի գերարագ ընթացքն ապահովող տեխնիկայի՝ լինեն հեռախոսներ, ինտերնետ, սրընթաց գնացքներ, թե ավտոմեքենաներ։

 

Մեր կյանքում տեղի ունեցող փոփոխությունները շատերի կողմից բնորոշվում են որպես առաջընթաց ու զարգացում, իսկ ոմանց կարծիքով էլ մենք ապրում ենք հոգեւորի աղքատացման ժամանակաշրջանում։ Ինչ գնահատական էլ տանք այդ ամենին, մարդ արարածը մնում է այն կենսաբանական օրգանիզմը, ում անհրաժեշտ է օդ, ջուր, սնունդ, հանգիստ։

 

Ժամանակակից տեխնոլոգիաները ոչ միայն ավելի բարեկեցիկ եւ հարմարավետ են դարձնում մեր առօրյան, այլեւ մարդուն կանգնեցնում են մի շարք հիմնախնդիրների առջեւ, որոնցից նախեւառաջ պետք է առանձնացնել բնության եւ մարդու համակեցության ներդաշնակության խախտումը։ Աշխարհում այսօր գերխնդիր է օդի աղտոտվածության բարձր մակարդակը, որը տարբեր թունավոր արտանետումների՝ ազոտի օքսիդների, ծանր մետաղների, արդյունաբերական փոշու, օզոնային շերտի վնասման, ավտոտրանսպորտի արտանետումների հետեւանք է։ Բնական ֆիլտրեր հանդիսացող կանաչ տարածությունների կրճատումը հնարավորություն չի տալիս վերականգնել հավասարակշռությունը, ինչն անդառնալի հետեւանքներ է ունենում մարդու առողջության եւ բնության վրա։ Պատահական չէ, որ վերջին շրջանում բավականին մեծացել են վերին շնչուղիների, ինչպես նաեւ ալերգիկ հիվանդությունները։ Այդ միտումը նկատվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում։

 

Բժիշկներն ու էկոլոգները ահազանգում են, օրենսդիրների կողմից օրենքներ են ընդունվում խնդիրը կարգավորելու համար, սակայն դրանից իրավիճակը չի բարելավվում, հատկապես խոշոր քաղաքներում։ Յուրաքանչյուր օր օդի հետ միասին մենք միաժամանակ շնչում ենք մեկ ճաշի գդալ թունավոր փոշի, հանդիսանալով կենդանի ֆիլտր, եւ արդեն վաղուց ապրում ենք չհայտարարված քիմիական պատերազմի մեջ։

 

Վնասակար նյութերն ընկնում են ոչ միայն շնչուղիներ, այլեւ արյունատար համակարգ, օրգանիզմի տարբեր հյուսվածքներ՝ նպաստելով այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են՝ թոքերի քաղցկեղը, ինֆարկտը, բրոնխիտը, ասթման, ալերգիկ հիվանդությունները, նյարդային, իմունային, սիրտանոթային համակարգերի եւ շնչուղիների ախտահարումը։ Ընդ որում, մեր իմունային համակարգի քայքայումը տեղի է ունենում աննկատ, աստիճանաբար։ Սկզբում առաջանում է ուժեղ հոգնածություն, անտարբերություն, ծայրահեղ նյարդայնություն, ցրվածություն, իսկ հետո հանկարծ՝ «առանց որեւէ պատճառի» ինչ-որ բան ներսից կոտրվում է, եւ մենք սկսում ենք ավելի հաճախ հիվանդանալ։ Ներկայումս հանրապետությունում էապես կրճատվել է արդյունաբերությունը, դրա փոխարեն մեծացել է տրանսպորտի եւ դրա արտանետումների ազդեցությունը։ Երեւանի դեպքում այդ ցուցանիշն անգամ գերազանցում է գործարանների արտանետումների բացասական ազդեցությանը։ Ավտոտրանսպորտի արտանետումները եւ կենցաղում փայտի օգտագործումը հանդիսանում են այնպիսի միկրոմասնիկների աղբյուր, որոնք չափազանց վնասակար են առողջության համար եւ, ուսումնասիրությունների համաձայն, կրճատում են կյանքի տեւողությունը ու մեծացնում հիվանդացության մակարդակը։ Դրանք առավել վտանգավոր են այն առումով, որ մնում են մարդու շնչառության մակարդակի բարձրության վրա։

 

Բացի դրանից, աղտոտված օդը կարող է տեղափոխվել մեծ տարածությունների վրա։ Համաձայն Եվրամիության Clean Air for Europe կազմակերպության անցկացրած ընդարձակ հետազոտության՝ միկրոմասնիկների եւ աղտոտված օդի պատճառով սրված հիվանդությունները ԵՄ տարածքում տարեկան ազդում են շուրջ 200-300 հազար մարդու կյանքի տեւողության վրա։ Օրինակ՝ Ֆինլանդիայում մեծահասակների շրջանում սրտի եւ արյունատար անոթների հիվանդությամբ տառապողների թիվը հասնում է 1300-ի։ Կյանքի տեւողությունը կրճատվում է ամիսներով։ Վերջին տարիներին բրոնխիալ ասթմայի տարածվածության վերաբերյալ անցկացրած տարբեր հետազոտությունների տվյալների համաձայն արձանագրվել է, որ վերջին 30 տարիների ընթացքում կրկնակի ավելացել է հիվանդացությունը։

 

Ներկայումս բնակչության 4-8 տոկոսը տառապում է այդ հիվանդությամբ։ Երեխաների շրջանում այդ թիվը հասնում է 5-10 տոկոսի, իսկ մեծահասակների շրջանում՝ 5 տոկոսի սահմաններում է։ Այսպիսով՝ բրոնխիալ ասթմայով հիվանդ երեխաների եւ չափահասների թիվը գերազանցում է 250 հազարը։ Բրոնխիալ ասթմայի տարածվածության աճի վերաբերյալ մասնագետների կարծիքները երբեմն տրամաբանորեն հակառակն են։

 

Մասնագետների մի մասը որեւէ կապ չի տեսնում հիվանդության ավելացման եւ մթնոլորտի աղտոտվածության միջեւ։ Նրանց կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում ոչ միշտ է այդ գործոնը առաջնային դեր խաղացել։ Սակայն մասնագետների մյուս խումբը կարծում է, որ բրոնխիալ ասթման անմիջականորեն կապված է էկոլոգիայի, մթնոլորտային օդի աղտոտվածության հետ։ Դա են վկայում բազմաթիվ ուսումնասիրություններ, որտեղ հստակ երեւում է կապը հիվանդության եւ մթնոլորտային օդի աղտոտվածության կոնկրետ գործոնների միջեւ, ինչպես օրինակ՝ NO2-ի խտության մեծացումը, փոշին, ծանր մետաղների նստվածքները եւ այլն։ Առողջության համար մեծ վտանգ է ներկայացնում հատկապես ազոտի օքսիդը, որի հիմնական աղբյուր է մետալուրգիական արդյունաբերությունը, ավտոտրանսպորտը, տարբեր տաքացնող սարքեր եւ այլն։

 

Ազոտի օքսիդը պատճառ կարող է դառնալ ինչպես ալերգիկ հիվանդությունների, այնպես էլ՝ շնչառական, մասնավորապես բրոնխիալ ասթմայի առաջացման համար։ Ազոտի օքսիդը, ֆենոլը եւ մյուս թունավոր նյութերը պատճառ են դառնում ոչ միայն շնչառական, այլեւ նորագոյացությունների, նյարդային համակարգի, սիրտ-անոթային, ալերգիկ հիվանդությունների առաջացման եւ զարգացման համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի տվյալներով՝ մթնոլորտային աղտոտվածության հանդեպ առավել զգայուն են մինչեւ 6 տարեկան երեխաները, ինչպես նաեւ 50-ից բարձր տարիք ունեցողները։ Բնակչության առողջության վրա մթնոլորտային օդի աղտոտվածության բարձր ազդեցությունը պայմանավորված է մի շարք գործոններով. դրանցից առաջինն այն է, որ օդի մեջ միաժամանակ կան բազմաթիվ թունավոր տարրեր։ Դրանցից անհնար է զերծ մնալ, քանի որ շնչառությունն անընդհատ եւ շարունակական է, որի արդյունքում մարդու արյան մեջ են ներթափանցում թունավոր նյութերը։

 

Մթնոլորտային աղտոտվածությունն առաջին հերթին ազդում է օրգանիզմի դիմադրողականության վրա, որի նվազման արդյունքում մեծանում է հիվանդացության աստիճանը, ինչպես նաեւ օրգանիզմում տեղի են ունենում այլ ֆիզիոլոգիական փոփոխություններ։ Հայաստանում 2002 թվականից նկատվում է բրոնխիալ ասթմայից մահացության ցուցանիշների նվազման միտում։ ՀՀ ԱՆ գլխավոր թերապեւտ-թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ԱՆ տվյալներով, 1990-ականներին նկատվել է բրոնխիալ ասթմայից մահացության դեպքերի աճ։Դա պայմանավորված էր երկրում առկա ճգնաժամով, որի արդյունքում մարդիկ հնարավորություն չունեին զբաղվելու իրենց առողջությամբ, եւ ասթման չէր վերահսկվում։ Այդ առումով հիվանդության առաջացումն ու զարգացումը կասեցնելու գործում շատ կարեւոր է մարդկանց տեղեկացվածության բարձրացումը։ «Շնչուղիների հետ կապված խնդիրները նոր չեն բժշկության մեջ։

 

Վերջին 30-50 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում նկատելիորեն ավելացել է շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։ Առողջապահության միջազգային կազմակերպությունը, սահմանելով հատուկ օր՝ նվիրված ասթմայի դեմ պայքարին, դրանով շեշտեց, որ այդ խնդիրը լուրջ է եւ արժանի միջազգային ուշադրության», - ասաց նա, ապա ավելացրեց, որ օդի աղտոտվածության, դրա պատճառների եւ ունեցած վնասի վերաբերյալ հասարակության շրջանում տեղեկացվածության բարձրացումը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել պայքարը։ Մասնագետի կարծիքով՝ շնչառական եւ ալերգիկ հիվանդությունների աճը պայմանավորված է ոչ միայն բնակլիմայական պայմանների փոփոխությամբ, օդի աղտոտվածության բարձր մակարդակով, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու ոչ գրագետ եւ ճիշտ ապրելակերպով։ Անհատը խախտում է կենսաբանական ռիթմերը՝ քնի եւ արթնության ժամանակը, առողջ սննդակարգը եւ արդյունքում «վաստակում» է տարբեր հիվանդություններ։ Փաստորեն, մարդ-արարածն իր գիտելիքների եւ փորձի շնորհիվ մի կողմից ստեղծում է կյանքի համար հարմարավետ պայմաններ, մյուս կողմից՝ խախտելով բնության օրենքները՝ վտանգում սեփական կյանքը։ Միգուցե այս պարագայում այնքան էլ գիտաֆանտաստիկ չթվա Ա. Բելյաեւի «Օդավաճառը» ստեղծագործությունը, որտեղ պայքար էր ընթանում օդի՝ որպես ամենաթանկ ապրանքի համար։

Հեղինակ. Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վտանգավո՞ր են, արդյոք, քթի պոլիպները. nairimed.com
Վտանգավո՞ր են, արդյոք, քթի պոլիպները. nairimed.com

Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։ Պոլիպոզները, սովորաբար, ինֆեկցիոն բնույթ են կրում, կամ առաջանում են ալերգիկ գործոնից և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը. erebunimed.com
Փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը. erebunimed.com

29-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել այլ բուժկենտրոնից՝ Լայելի համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով, ծայրահեղ ծանր վիճակում եւ միանգամից հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները

Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները
Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները

Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Փրկվել է ծանր ալերգիայով հիվանդի կյանքը. erebunimed.com
Փրկվել է ծանր ալերգիայով հիվանդի կյանքը. erebunimed.com

55 տարեկան հիվանդը «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայություն է  ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում՝ ցավազրկող դեղամիջոցից առաջացած ալերգիայով: Ախտորոշվել է Լայելի համախտանիշ, երբ  շերտազատվում է...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Պատվաստում՝ ալերգիայի դեմ. erebunimed.com
Պատվաստում՝ ալերգիայի դեմ. erebunimed.com

Պատվաստում՝ ալերգիայի դեմ:Հատուկ բուսական պատվաստումներով հնարավոր է վերացնել ամենատհաճ եւ հաճախ վտանգավոր այս հիվանդությունը: «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայությունն արդեն մի քանի տարի է՝...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. պոլիպները հեռացվել են 10-րդ անգամ. izmirlianmedicalcenter.com
Կլինիկական դեպք. պոլիպները հեռացվել են 10-րդ անգամ. izmirlianmedicalcenter.com

Կա տարածված թյուր տեսակետ, որ քթի պոլիպների վիրահատությունից հետո դրանց կրկին ի հայտ գալը բացառվում է: «Իզմիրլյան»  բժշկական  կենտրոնի բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Կարեն Սոկոլյանի հետ...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Առաջարկվել է ալերգիայի դեմ պայքարի անսովոր մեթոդ. 1in.am
Առաջարկվել է ալերգիայի դեմ պայքարի անսովոր մեթոդ. 1in.am

Գիտական հանրությունը սկսել է քննարկել այն հարցը, թե ինչքան հաճախ մարդիկ պետք է լվանան ձեռքերը, հայտնում է newsyou.info-ն: Ալերգաբանների մեծ մասը համոզված է, որ անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ...

Երեխաներին գետնանուշով կերակրելը կօգնի խուսափել դրա նկատմամբ ալերգիայից. բժիշկներ. 1in.am
Երեխաներին գետնանուշով կերակրելը կօգնի խուսափել դրա նկատմամբ ալերգիայից. բժիշկներ. 1in.am

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականներն ապացուցել են, որ մանկության տարիներին ալերգիկ մթերքների օգտագործումը նվազեցնում է հասուն տարիքում ալերգիայի առաջացման վտանգը: Իրենց եզրակացությունները...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին
Բրիտանիայում թեստավորում են նոր դեղ ասթմայի դեմ. 1in.am
Բրիտանիայում թեստավորում են նոր դեղ ասթմայի դեմ. 1in.am

Նոր փորձնական դեղը, որը թեստավորում են բրիտանացի բշիշկները, կարող է նկատելիորեն թեթևացնել ասթմատիկ հիվանդություններից տառապող մարդկանց կյանքը: Հետազոտության տվյալները...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Նոր թեւնոցը կարող է կանխատեսել ասթմատիկ նոպան. news.am
Նոր թեւնոցը կարող է կանխատեսել ասթմատիկ նոպան. news.am

North Carolina State University-ի գիտնականները հատուկ թեւնոց են մշակել, որը կարող է կանխատեսել ասթմատիկ նոպան: Թեւնոցը զինված է հատուկ սենսորով, որը չափում է ջերմաստիճանը, օզոնի խտությունը...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Ալերգիայի զարգացման ռիսկի անսպասելի գործոն. news.am
Ալերգիայի զարգացման ռիսկի անսպասելի գործոն. news.am

Ծննդյան ամիսը մեծացնում կամ փոքրացնում է հետագայում ալերգիայի զարգացման ռիսկը, կարծում են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ աշնանը ծնվածներն ավելի հաճախ են...

Նոր պլաստիկ իմպլանտը կօգնի ալերգիայով մարդկանց. news.am
Նոր պլաստիկ իմպլանտը կօգնի ալերգիայով մարդկանց. news.am

Ազդրի ալերգիա չառաջացնող նոր իմպլանտը կարող է օգնության հասնել հոդացավից տառապող մարդկանց, ովքեր չեն կարող օգտագործել դրա ավանդական մետաղական տարատեսակները: Այսպիսին են սարքի կլինիկական...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ալերգիա ունեցող երեխաները 2 անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում. news.am
Ալերգիա ունեցող երեխաները 2 անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում. news.am

Ալերգիայով տառապող երեխաները երկու անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում: Այդ մասին տեղեկացնում են Northwestern University-ի հետազոտողները` Ջոնաթան Սիլվերբերգի ղեկավարությամբ...

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ Լրահոս երեխաների մասին
Ալերգիան այն գինն է, որը մարդկությունը վճարում է մակաբույծներից փրկվելու համար. հետազոտողներ. 1in.am
Ալերգիան այն գինն է, որը մարդկությունը վճարում է մակաբույծներից փրկվելու համար. հետազոտողներ. 1in.am

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ հետազոտողները վստահեցնում են, որ ալերգիան այն գինն է, որը մարդկությունը վճարում է մակաբույծներից փրկվելու համար։ Կենսաբաններն առաջին անգամ մոլեկուլյար մակարդակով նմանություն են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ